Եվրոպայի հայերի միություն
Եվրոպայի հայերի միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ԵՀՄ |
Հիմնադրված | 2015 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Եվրոպայի հայերի միություն (անգլ.՝ Union of Armenians of Europe, ԵՀՄ), համաեվրոպական միջազգային կազմակերպություն։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում, մասնաճյուղեր ունի եվրոպական երկրներում։
Պատմություն և նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայի հայերի միությունը ստեղծվել է 2015 թվականին Հայաստանում։ Հիմնադրումից ի վեր մասնաճյուղեր է հիմնել Եվրոպայում, ներառյալ Բելգիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում և Իսպանիայում[1]։ 2021 թվականի մայիսի 30-ին Արթուր Հովհաննիսյանը ձայների մեծամասնությամբ վերընտրվել է կազմակերպության նախագահ։ Հովհաննիսյանը նաև զբաղեցնում է ԵՀՄ Բուլղարիայի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը[2]։ Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել Եվրոպայում հայկական մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, Եվրոպայում հայկական սփյուռքի միջև ավելի ամուր կապեր հաստատել Հայաստանի և Արցախի հետ, կրթական ծրագրեր մշակել սփյուռքահայ երիտասարդների համար, կառուցել գործարար կապեր և տնտեսական ներդրումներ բերել Հայաստան, իրականացնել տարբեր բարեգործական ծրագրեր[1][3]։ Կազմակերպությունը համագործակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հունիսին ԵՀՄ պատվիրակները մեկնել են Հայաստան՝ բիզնես հնարավորությունների ընդլայնման և աշխատատեղեր ստեղծելու ծրագրեր իրականացնելու նպատակով[4]։
2022 թվականի հոկտեմբերի 24-ին կազմակերպությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացրել է «Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորումը։ Հանդիպմանը ներկա են գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ[5]։ Ֆորումը կենտրոնացած էր Հայաստանի տնտեսական զարգացման, Հայաստանի և Եվրոպայի միջև առևտրի ավելացման, Հայաստանում եվրոպական ապրանքանիշերի արտադրության դյուրացման, եվրոպական ներդրումների ներգրավման և Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ[6]։ «Եվրոպա-Հայաստան 2023» բիզնես ֆորումը կայացել է Բրյուսելում։
Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ ԵՀՄ ուկրաինական մասնաճյուղը մարդասիրական օգնություն է տրամադրել և տարհանել կարիքավորներին[7][8]։
Միությունը կազմակերպում է ամենամյա մրցանակաբաշխություն ողջ Եվրոպայում՝ ճանաչելով իրենց համայնքների հայերին։ 2023 թվականի մայիսի 24-ին Պրահայում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն։ Եվրոպայի հայերի միության ղեկավարությունը հանդիպել է չեխահայ համայնքի ներկայացուցիչների և քաղաքային իշխանությունների հետ[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ
- ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
- Եվրոպական բիզնես ասոցիացիա (Հայաստան)
- Հայաստանի եվրոպական բարեկամներ
- Եվրոպական ինտեգրացիա (հասարակական կազմակերպություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Եվրոպայի հայերի միության նախագահ վերընտրվեց Արթուր Հովհաննիսյանը - Orer». 2022 թ․ հունվարի 20.
- ↑ 2,0 2,1 Mamikonyan, Armine (2021 թ․ հունիսի 1). «Եվրոպայի հայերի միության նախագահ վերընտրվեց Արթուր Հովհաննիսյանը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Եվրոպայի հայերի միությունը կենտրոնանալու է Հայաստանում ներդրումներ ներգրավելու վրա». www.1lurer.am. 2021 թ․ հունիսի 28.
- ↑ «Եվրոպայի հայերի միությունը կենտրոնանալու է Հայաստանում ներդրումներ ներգրավելու վրա». www.hayernaysor.am.
- ↑ «Հոկտեմբերի 22-ին Սոֆիայում տեղի կունենա «Եվրոպա-Հայաստան» բիզնես ֆորում - Orer». 2022 թ․ հոկտեմբերի 21.
- ↑ ««Եվրոպա-Հայաստան 2022» բիզնես ֆորում Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Եվրոպայի հայերի միության նախաձեռնությամբ - Orer». 2022 թ․ հոկտեմբերի 24.
- ↑ «Ուկրաինայից Եվրոպա անցած հայերն ինչպես կարող են օգնություն ստանալ․ Եվրոպայի հայերի միություն». shabat.am.
- ↑ «Եվրոպայի հայերի միությունը՝ ուկրաինահայերի կողքի». shamshyan.com.
- ↑ «Եվրոպայի հայերի միության մրցանակներ չեխ ռեժիսոր Մարտին Մահդալին եւ պրոդյուսեր Մարկետա Ադամցովային. ԵՀՄ ղեկավարության հանդիպումը Պրահայում - Orer». 2023 թ․ մայիսի 25.